«Վերելք»․ Հատուկ թողարկում-65․ Ո՞ւր է իրական հայ ժողովուրդը (տեսանյութ)

1988 թվականին հայ ժողովրդի հետ կատարվեց դժվար բացատրելի մի երևույթ՝ քաղքենի, մինչ ողնուղեղը դեգրադացված սովետահայ հանրությունն անճանաչելիորեն վերափոխվեց, եղավ համերաշխություն ու նաև սեր դեպի հայը, բնությունը, հայրենիքը։ Անգամ մշակութապես ստորին շերտերը համակվեցին ազգային գաղափարով ու վերափոխվեցին։
Ճիշտ է, հետագայում եղավ գահավիժում ու վերափոխումից հետք անգամ չմնաց, բայցևայնպես առայսօր հանելուկ է ժամանակավոր այդ վերափոխման բանալին։
«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ներկայացնում է այդ հարցի վերաբերյալ իր մտորումները և ընդգծում, որ մեզ այս վիճակից դուրս կբերի 1988-ի հրաշքի կրկնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում