Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են․ Հունաստանի ԱԳՆ ղեկավար

«Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ Թուրքիային կոչ անելով հետևել միջազգային իրավունքի նորմերին, տեղեկացնում է Kathimerini-ն։

«Թուրքիան պետք է վերջապես հասկանա, որ այլևս չի կարող իրեն այնպես պահել, ասես ապրում ենք 18 կամ 19-րդ դարում,- ասել է Դենդիասը։ -Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են… Միջազգային իրավունքի և ծովային իրավունքի հարգումը ղեկավար սկզբունք է պետությունների միջև հարաբերություններում։ Դրա գիտակցումը կլիներ թուրքական հասարակության շահերին համապատասխան, որի մեծ մասը, կարծում եմ, արդեն կիսում է այս մոտեցումները»։