Մինչ ԱԺ-ը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, նաև մեր աշխատանքով Բրյուսելում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ․․․

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչև իր վերջին գարշահոտ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, նաև մեր աշխատանքով Բրյուսելում քիչ առաջ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն:

Հայտարարության մեջ հստակ ընդգծվում է այն փաստը, որ վերջին սահմանային լարվածության և զոհերի մեղավորը Ադրբեջանն է, ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Նախիջևանի հատվածներում:

Ընդգծվում է, որ այս ամենը սկսել է մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի Հայաստան ներթափանցումով:

Դատապարտվել է նաև Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությւունը և տարածքային նկրտումները, կոչ է արվել հետ քաշել զորքերը մայիսի 12-ի դրությամբ:

Խոսք է գնում նաև Արցախի հարցի վերջնական կարգավորման և Արցախի կարգավիճակի մասին:

https://www.europarl.europa.eu/cmsdata/238542/20210730_AZ-AM%20border%20clashes_joint%20statement.pdf?fbclid=IwAR2_drYdvXlCPqhg1Lh9gSY4_VbIXSPRF77mMrnfA7_o0dD3BLOM46U2cyU