ՀՐԱՎԵՐ․ Ուր էիք պատերազմի ժամանակ (տեսանյութ)

Գևորգ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՐԱՎԵՐ

օլիգարխների ու բարձր պաշտոնյաների տղաներին

…Սեպտեմբերի 1 ին` ժամը 19:00-ին, կսպասենք:

Հասկանալու համար՝ ՈՒՐ ԷԻՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ…

Կտեսնենք, թե որտեղ է վերջանում «սևը» ու սկսում «սպիտակը»:

Եռաբլուրում հանգրվանած շուրջ 5000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա:

Հաշմանդամ դարձած շուրջ 10 000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա:

Էդ ո՞նց ա լինում…

Իսկ հետո, որ ընտրություններ կամ ունեցվածքի վերաբաշխում է լինում, բնականաբար էդ տղերքին ոչ մեկը չի հիշում:

Ցույց տվեք ընտրություններին մասնակցած 27 կուսակցություն ու դաշինքների մեջ մեկին, որ իր ցուցակի առաջին առնվազն 20 տեղերից մեկում դրել էր պատերազմին ԻՐԱՊԵՍ մասնակցած ու հաշմանդամ դարձած տղերքից մեկի թեկնածությունը:

Էդ տղերքը ձեզ պետք են մենակ «ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐԻ» առաջ լացելու ու սուտի բարեգործ խաղալու համար…

…Ու՝ էլ երբեք…

Ո՞վ ասաց, որ մեր հասարակության մեջ աղքատները պիտի գնան մեռնեն, որ դուք ձեր ունեցածը պահեք: Էն ունեցածը, որին բնականաբար ոչ առանց իրենց արյուն-քրտինքով եք տիրացել:

Իսկ եթե մեր հայրենիքը միայն աղքատներինն է, իսկ ձեր հայրենիքը՝ ընդամենը ձեր ունեցվածքը, էդ դեպքում անկեղծ եղեք ու խոստովանեք, որ դուք չկաք:

Մեր հասարակությունը, ժողովուրդը, ազգը, իրականում մենակ է, ու, հանձինս ձեզ, չունի զինակից:

Ու զուրկ է էլիտայից… վերնախավից:

Որովհետև էդ վերնախավ կոչվածը մեր մոտ ընդամենը պրիմիտիվ կոմֆորմիստ է՝ հայրենիքի դրոշը պարզած անհայրենիքների հավաքածու, ու իրեն իրականում չի հետաքրքրում ոչինչ՝ բացի իրենց ունեցվածքից ու դա կորցնելու վախերից:

Հետևաբար ժեխը հասարակությունը չէ, որը ձեզ չի վստահում ու ձեզ թուրքից պակաս վտանգավոր չի համարում…

Ժեխը հասարակությունը չէ, որ հենց ձեր շնորհիվ ԱԶԳԱՅԻՆ ՉԷ ՈՒ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ:

Մեղավորը պարզ մարդիկ չեն, որոնց համար օր ու գիշեր օրինակը դուք եք ու ձեր կենսաձևը:

Ժեխը դուք եք, որ ապրում եք միայն ձեր ունեցածը պահելու ու շատացնելու տրամաբանությամբ:

Ժեխը դուք եք, որ չեք հասկանում, որ մարդկանց զգացողության մեջ դուք ավելի վտանգավոր համաճարակ եք, քան թշնամին:

Նախկինում արդեն այս թեմայով խոսել եմ: Ու ասել եմ, որ խնդրին հետամուտ ենք լինելու ամենայն լրջությամբ ու հետևողականությամբ:

Եթե դուք չկաք կռվողների առաջին շարքում, ուրեմն դուք մեռել եք ու իրավունք չունեք թեկուզ ձեր երազներում մեր «էլիտան» խաղալու՝

…Լինեք սև, թե սպիտակ:

…Լինեք սև, թե լավ լվացված սպիտակ:

…Մենք հո գիտենք, որ ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ՍԵՎ ԵՔ…

Մնացածը՝ տեսանյութում»: