Ազատամարտիկների միավորմամբ կփորձենք փրկել հայրենիքը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ «Հայրենասիրական ուժերի միություն» ՌՀԿԴ համակարգող Աշոտ Համբարձումյանը, «Հայրենասիրական ուժերի միություն» ՌՀԿ նախագահ Գարիկ Մուրադյանը, «Հայրենասիրական ուժերի միություն» ՌՀԿԴ համակարգող խորհրդի անդամ Ջանիբեկ Հովհաննիսյանը։

Հաղորդման հյուրերի հետ խոսեցինք սահմանային լարվածությունից և վերջին օրերին Գեղարքունիքում ընթացող մարտական գործողություններից, որոնց հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և վիրավորներ։ Քանի օր է՝ թշնամին գործի է դրել իր աթս-ները՝ փորձելով հատել ՀՀ տարածքը Վարդենիսի շրջանում և որոշակի գործողություններ իրականացնել։ Ինչի՞ է ձգտում հասնել թշնամին նման լարվածություն հրահրելով և ինչո՞ւ հենց այս պահին ակտիվացավ, անխուսափելի՞ է արդյոք հերթական պատերազմը արդեն ՀՀ տարածքում։

Հաղորդման հյուրերը դաշինք ձևավորելու իրենց նախաձեռնության շրջանակում փորձում են միավորել բոլոր ռազմահայրենասիրական ուժերին ու անհատներին մեկ կառույցի մեջ՝ դիմակայելու մեր պետությանը սպառնացող թշնամու ոտնձգություններին։ Ովքե՞ր են ընդգրկված դաշինքում, և ի՞նչ առաքելություն է իրականացնելու դաշինքը։

Մանրամասները՝ տեսանյութում