Այն, ինչ ներկայացվում է որպես Նիկոլի ստացած «դաբրո», պարզունակ հերյուրանք է

Որոշ լրատվականներ առավոտից ջանասիրաբար տարածում են «լուրն» այն մասին, թե իբրև Նիկոլ Փաշինյանը դոբրո ունի Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

Տգիտությունն ու անտեղյակությունը «սեփական աղբյուրների» քողով շղարշող և իրենց օբյեկտիվ լրատվական համարողները դիտողականություն ապահովելու միջոցով ընդամենը ջուր են լցնում նիկոլական ջրաղացներին։

Լրատվական դեղնախտով վարակվածների համար պարզաբանեմ․

Վահե Հակոբյանն ընտրվել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի՝ պատգամավորի պաշտոնի հետ, ի թիվս այլնի, անահամատեղելի է նաև  առևտրային կազմակերպություններում որևէ պաշտոն զբաղեցնելը։

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ պատգամավորական մանդատն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից։

Այնպես որ այն, ինչ ներկայացվում է որպես Նիկոլի ստացած «դաբրո», պարզունակ հերյուրանք է։

Ի դեպ, Վահե Հակոբյանը ԵՐԲԵՔ ԶՊՄԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ չի եղել։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից