Եթե այս անգամ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել հիմնական գործառույթները, ապա հարցական կդնի կազմակերպության ապագայի վրա․ Ռուբեն Սաֆրաստյան

Ակնհայտ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնահերթ խնդիրը, որը նրանք ցանկանում են իրականացնել այս փուլում, Հայաստանի վրա ճնշման ավելացումն է, որպեսզի պաշտոնական Երևանը գնա որոշակի զիջումների մի շարք կարևոր ուղղությունների գծով։ Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Մասնավորապես, փորձագետի կարծիքով՝ խոսքը Ղարաբաղի կարգավիճակի մասին է, այն մասին, որ Հայաստանը պետք է հաշտվի, որ իր տարաքծքում գտնվում են ադրբեջանցի զինվորականներ և այլն։ «Այսինքն՝ սադրանքները սահմանին հետապնդում են կոնկրետ նպատակ՝ մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, վերջինի կողմից հետագա զիջումներով»,- ասել է Սաֆրաստյանը։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին՝ թուրքագետն ասել է, որ սա հենց այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկի և լրջորեն քննարկի այդ առաջարկը։ «Եվ եթե այս անգամ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել այն հիմնական գործառույթները, հանուն որոնց այն ստեղծվել է, ապա դա շատ մեծ հարցական կդնի կազմակերպության ապագայի վրա»,- ասել է Սաֆրաստյանը։