Հնարավո՞ր է ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հնարավոր չէ ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը։ Իհարկե, նա տեսականորեն դա հնարավոր համարեց՝ խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին։

«Հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց… ՀԱՊԿ-ի համար բարդ ժամանակներ են։

Եթե ՌԴ-ը համաձայնի նման ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, ապա ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը կարծես ավելորդ է դառնում:

Հիշեցնենք որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը Հայաստանի սուվերեն տարածքում են եւ չեն հեռանում, իսկ Փաշինյանի կողմից ռուս խաղաղապահների առաքելություն իրականացնելու առաջարկն այդպես էլ չի ընդունվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում