Հակառակորդը փորձել է խախտել ՀՀ օդային սահմանը, ինչը կասեցվել է․ Սամվել Ասատրյան. Factor.am

Հակառակորդը փորձել է խախտել ՀՀ օդային սահմանը, ինչը կասեցվել է, Factor.am-ին հայտնել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գեղարքունիքի մարզում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

ԳՇ պաշտոնյան այլ հարցերի չի պատասխանել՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը։

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզի տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումներն ադրբեջանական ԱԹՍ-ներ են խոցել:

Պաշտպանության նախարարությունը տեղեկությունները հաստատող կամ հերքող պաշտոնական որևէ հաղորդագրություն դեռ չի տարածել: