Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս բրիտանացիներին մոտենալ ՀՀ և Ադրբեջանի սահմանին հինգ կիլոմետրից ավել մոտ

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունը (FCDO) խորհուրդ չի տալիս բրիտանացիներին մոտենալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 5 կմ-ից ավելի մոտ, ինչպես նաև՝ երթևեկել Իջևան և Նոյեմբերյան քաղաքների միջև M16/H26 մայրուղով:

Նախարարության կայքում տեղ գտած ճանապարհորդական խորհուրդներում նշվում են, որ վերջին 12 ամիսներին «սահմանին ռազմական բախումների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, որոնք մի քանի զոհի և վիրավորի են հանգեցրել: Խորհուրդ ենք տալիս սահմանին չմոտենալ 5 կմ-ից ավելի մոտ: Զգույշ եղեք հատկապես մարտական ​​դիրքերի մոտ, գյուղերում և M16/H26-ի և արևելքում սահմանի միջև միացնող ճանապարհներին»: