Հայ-ադրբեջանական սահմանը և Իրանի գործոնը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։ 

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում․․․ «Տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն, և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան»։ Սերգեյ Շաքարյանցից հետաքրքրվեցինք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը խոսում Ադրբեջանի՝ Վրաստանի, Իրանի հետ հաղորդակցության մասին, մի պարագայում, երբ առանց այդ էլ ունի բավականին մեծ սահման թե Վրաստանի և թե Իրանի հետ։

Վերլուծաբանի հետ զրուցել ենք ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի կողմից սանձազերծվող ռազմական գործողությունների, դելիմիտացիայի և դեմարկացիայի, Զանգեզուրյան միջանցքի վտանգների մասին։

Անդրադարձ ենք կատարել նաև Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարությանը՝ ինչ քայլեր է ձեռնարկում նա Հյուսիս-Արևմտյան հատվածում։

Խոսելով Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետությունը մասնատելու մտադրությունների և դրա համար նրա կողմից Ղրիմի հարցի շահարկումների մասին, զուգահեռներ անցկացրինք հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացների հետ, քանզի ինչպես գիտենք, Կիպրոսում հույներին և թուրքերին բաժանում են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը՝ կանգնած այսպես կոչված «կանաչ գծի» ամբողջ երկայնքով։

Մանրամասները՝ տեսանյութում