Ընդդիմությունը մանդատները վայր չդրեց, կնշանակի՝ համաձայության մեջ է մտել իշխանության հետ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, պատմաբան Արամ Մկրտչյանն է։

Շատերին է զարմացրել այն փաստը, որ թշնամու սահմանային ակտիվացման հետ մեկտեղ, հուլիս 28-ից սկսած, ակտիվացել է նաև Պաշտպանության նախարարության նախկին խոսնակը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ով 44-օրյա պատերազմի ընթացքում բավականին վտանգավոր դերակատարում էր ստանձնել. նա զբաղված էր կեղծ տեղեկություններ տարածելով:

Պարտվելու և նահանջի պահերին խոսել հաղթանակի մասի՞ն. ուզում ես հասկանալ, գիտակցաբա՞ր էր կեղծում փաստերը՝ հասարակությանը մոլորեցնելուց նպատակով, թե իրեն թվում էր, որ լավ գործ է անում՝ ոգևորում է ժողովրդին:

Մեկը մյուսի հետևից կորցնում էինք մեր հայրենիքի տարածքները, հանձնվում էր Շուշին, Հադրութը, արյունաքամ էր լինում հայ զինվորը, իսկ Հովհաննիսյանն առավոտից երեկո հայտարարում է՝ հաղթում ենք, հաղթելու ենք, թշնամուն սատկացնելով առաջ ենք գնում.

Սա մի բան է նշանակում՝ խաբել ժողովրդին ու փափուկ բարձ դնել ժողովորդի գլխի տակ: Սա նշանակում է՝ թիկունքը կտրել պատերազմի դաշտում կատարվող իրականությունից, կտրել բանակից:

Եվ ահա թե ինչ էր տեղի ունենում այդ օրերին Երևանում. պատերազմում սարսափելի զոհերով պարտվում էինք, իսկ երևանյան սրճարաններում մարդիկ նստած վայելում էին իրենց երեկոյան հանգիստը, անտարբեր էին, որովհետև անտեղյակ էին, թե ինչ է իրականում կատարվում, որովհետև Արծրուն Հովհաննիսյանը բոլորին վստահեցնում էր՝ հաղթելու ենք։

Մինդեռ իրականում հայրենիք կորցրինք:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։