Թուրքերը Ռուսաստանին առաջարկում են դավաճանել հույն ժողովրդին

Ինչպես ակնկալում էինք, իրավիճակը ռուս-թուրքական հարաբերություններում արագորեն անկայունանում է: Պատճառն այն է, որ «թուրքի ախորժակը» հատուկ մի բան է, որը («ախորժակը»…) երկրաչափական աճ է ապրում, եթե թուրքի «գործընկերները» ի սկզբանե չհարվածեն նրա դեմքին, մռթին՝ ջարդելով շնագայլի ատամները: Իսկ որ թուրքը շնագայլ է, մենք կասկածներ չունենք: Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների ներկայիս անկայունության պատճառն այն է, որ Թուրքիան երազում է գոնե ինչ-որ կերպ ներգրավվել Ղրիմի ճակատագրի մեջ, ընդհանրապես, Ղրիմի թեմայի մեջ: Եվ ահա, թուրքերը որոշեցին օգտագործել այն գործոնը, որը վերջերս հայտարարեցին իրենց ամենաբարձր մակարդակով, թե՝ Թուրքիան պատրաստ է մասնատել Կիպրոսի Հանրապետությունը: Ինչպես հայտնի է, թուրքերը փաստացի մասնատել են Կիպրոսը վաղուց՝ 1974-ին, գրավելով Հյուսիսային Կիպրոսը և ցեղասպանության ենթարկելով Հյուսիսային Կիպրոսի հույներին և հայերին: Բայց ավելի քան 40 տարի է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո շարունակվում է Կիպրոսի շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացը, որը դեռ չի ավարտվել: Եվ, ինչպես գիտենք, Կիպրոսում հույներին և թուրքերին բաժանում են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը՝ կանգնած այսպես կոչված «կանաչ գծի» ամբողջ երկայնքով, որը, ավաղ, բաժանում է նույնիսկ կղզու մայրաքաղաքը՝ Նիկոսիան…

Ի դեպ, այս տողերի հեղինակը հստակ տեսնում է, որ Անդրկովկասի դեպքում թուրքերը երազում են նույնը՝ գրավել Երևանը և ունենալ նույն կիպրական «կանաչ գիծը»՝ մեր մայրաքաղաքի ներսում… Իսկ ինչո՞ւ ոչ, եթե իշխանությունը Երևանում գտնվում է թուրքական գործակալների ձեռքում: Թուրքերը ցանկանում են հնարավորինս շատ տարածք հայերից պոկել, իսկ ով դա չի տեսնում, ինչ արած՝ մենք խորհուրդ ենք տալիս այդպիսի մարդկանց կամավոր դիմել հոգեբուժարաններ…

Բայց վերադառնանք ռուս-թուրքական հարաբերություններում անկայունության ալիքի խնդրին: Այսպիսով, ինչ-որ մեկը՝ Թուրքիայի Մալթեփե համալսարանի (Ստամբուլ) թուրք «պրոֆեսոր» Հասան Ունալը, և ակնհայտորեն՝ Թուրքիայի բարձրագույն իշխանությունների հրամանով, հրապարակավ հնչեցրեց «առաջարկը» «Էրդողանի սիրելի եղբորը», այսինքն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. իբր, եկեք գործարք կնքենք։ Անկարայի առաջարկած գործարքի էությունը հետևյալ է. Ռուսաստանը պետք է ճանաչի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության» (TRNC), [այսինքն ՝ թուրքական զորքերի օկուպացիոն գոտու] անկախությունը և, իբր, դրան ի պատասխան, Անկարան կդադարի խոսել Ղրիմը Ուկրաինային պատկանելու մասին, իսկ թուրքական ավիաընկերությունները կվերսկսեն ուղիղ թռիչքները դեպի թերակղզի: Ավելին, Թուրքիային պետք չէ Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի տարածք: Նրա կարծիքով, Մոսկվային բավական կլինի, որ Թուրքիան «չխանգարի այլ երկրներին դա անել»: Բայց ահա թե ինչն է հետաքրքիր. միևնույն ժամանակ, «պրոֆեսոր» Ունալը կոչ արեց ռուսական կողմին «համակերպվել» այն փաստի հետ, որ Անկարան շարունակելու է «զարգացնել կապերը Կիևի հետ», քանի որ դա ոչ մի կերպ չի ազդում ուժերի հավասարակշռության (ռազմական առումով) վրա, քանի որ «մի քանի տասնյակ թուրքական անօդաչու թռչող սարքերի» մատակարարման արդյունքում Ուկրաինան չի գերազանցի Ռուսաստանին ռազմական հզորությամբ:  «Արևմտյան երկրները, Միացյալ Նահանգները և այլ երկրներ Ուկրաինային կսադրեն միայն Ռուսաստանի դեմ: Իսկ մենք կարիք չունենք հրահրելու Ուկրաինային, մենք պարզապես ձգտում ենք լավ մակարդակի վրա պահել մեր հարաբերությունները: Սա մեծ տարբերություն է», – կարծում է պրոֆեսորը-սադրիչը: Միևնույն ժամանակ, այն փաստը, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, կարող է թույլ տալ, որ նա դառնա միջնորդ երկու երկրների (ՌԴ՝ և Ուկրաինա) միջև. «Կիևի հետ մեր հարաբերությունները Ռուսաստանի համար սպառնալիք չեն, և Ռուսաստանը չպետք է սպառնալիք տեսնի»:

Անկարայի այս «առաջարկի» առանցքը, որն իբր հնչեցրել է ոչ թե Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչը, այլ ինչ-որ «պրոֆեսորը», շատ պարզ է. Թուրքիան կշարունակի օգտվել Ռուսաստանի հետ համագործակցության բոլոր առավելություններից, ինչը մեծ օգուտներ է բերում իրեն (թուրքերին), և դրա դիմաց զինելու է բանդերական, ֆաշիստական ​​և թշնամական (Ռուսաստանի և ռուսների համար) ուկրաինական ռեժիմը: Բնականաբար, առաջինը պատասխանեցին ղրիմցիները: «Միանգամայն անտեղի է Ղրիմի և Հյուսիսային Կիպրոսի ճանաչման վերաբերյալ ցանկացած անալոգիա կազմել: Այս հարցի շուրջ սակարկությունները բացառվում են, – ասաց Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը: – Ղրիմը օրինականորեն և, ըստ էության, Ռուսաստանի Դաշնության մասն է՝ և մասն է դարձել թերակղզու բնակիչների կամքի ազատ արտահայտման հիմքի վրա: Իրավիճակը Հյուսիսային Կիպրոսի հետ մի փոքր այլ է»: Ղրիմի նախկին գլխավոր դատախազ, ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Նատալյա Պոկլոնսկայան նույն կերպ խոսեց. «Նման սակարկություններն անտեղի են: Ղրիմի հանրաքվեն ժողովրդի կամքի արտահայտությունն է, չի կարելի սակարկել ժողովրդի կամքի արտահայտման հետ»:

«Անկարային պատասխանը», իհարկե, լրացրեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ռուսաստանի տարածաշրջանները երբեք չեն կարող լինել և չեն լինի որևէ գործարքի առարկա, դա բացառվում է»: Եվ նա կասկած հայտնեց, որ «պրոֆեսոր» Ունալը բարձրաձայնել է Թուրքիայի իշխանությունների տեսակետը. «Դժվար թե Թուրքիայից հարգարժան պրոֆեսորը կարողանա անձնավորել Անկարայի պաշտոնական տեսակետը»: Պարոն Պեսկով, ձեր «սիրելի» Էրդողանը սկսեց առաջ քաշել Ունալի հռետորաբանությունը որպես «փորձնական քար», քանի որ հուլիսի 22-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «մերժեց» Անկարային՝ շեշտելով, որ Մոսկվան չի սատարում Կիպրոսի կարգավիճակի միակողմանի փոփոխությանը: Իմանալով թուրքերին՝ մենք ձեզ հավաստիացնում ենք, որ շուտով ամեն ինչ նույնիսկ կդառնա գերպաշտոնական, և, Մոսկվա ջան, դու պետք է որոշես, քանի որ չես կարողանա «համոզել» հույներին, որ թուրքերը իրենց «եղբայրներն» են: Ի դեպ, Մոսկվա, վաղ թե ուշ, ստիպված ես լինելու հստակ պարզաբանել նույն հակամարդկային դիրքորոշումը Արցախի խնդրի կարգավորման ընթացքում, քանի որ զոհն ու դահիճը երբեք չեն կարող «սիրել միմյանց»: Հիշեցնում ենք Մոսկվային, որ կովկասյան թաթարների կողմից Արցախի 72-ամյա բռնազավթումը հաջողությամբ ջախջախվեց և ոչնչացավ 1991-ի սեպտեմբերին, այնուհետև Հայրենական ազատագրական պատերազմի գրեթե 3 տարիները`կովկասյան թաթարական օկուպացիայից Արցախի ազատագրելու համար, ապա` Արցախի Ազատագրման ամրապնդում: Եվ ահա՝ 2020-ի աշնանից սկսած, կովկասյան թաթարական օկուպացիան կրկին վերսկսվեց, և դա իրականացվեց Թուրքիայի և Իսրայելի անմիջական մասնակցությամբ: Պարոն Պեսկով, հերթը ձերն է, ի՞նչ եք ասելու: Դուք նախանձելի անդրդվելությամբ եք պաշտպանում Ղրիմը: Կպաշտպանե՞ք արդյոք արցախահայության ազատությունը, թե կնախընտրեիք, հանուն Թուրքիայի, հույն ժողովրդին «վանել» Ռուսաստանից: Աշխարհը կսպասի քո պատասխանին, Մոսկվա 

Սերգեյ Շաքարյանց