ՊՆ-ը նախատեսում է պահեստազորայինների հավաքներ անցկացնել

Կառավարությունն առաջարկում է վարժական հավաքներ անցկացնել։ Գործադիրի որոշման նախագիծն այսօր հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։  Պաշտպանության նախարարության մշակած որոշման նախագծով նախատեսվում է, որ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները ներգրավվեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների:

Դրանք կլինեն երեք ամիս ժամկետով՝  2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Նախագծի համաձայն, վարժական հավաքներին կներգրավվեն ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Սահմանվում է, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 – 29-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 18 – 27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 – 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 1 – 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6 – 15-ը ներառյալ,
 2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14 – 23-ը ներառյալ, 201 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3 – 12-ը ներառյալ,
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստազորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 – 10-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14-ը ներառյալ,
 4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,
 5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ, 20 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 – 29-ը ներառյալ,
 6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 – 31-ը ներառյալ,
 7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 – 21-ը ներառյալ,
 8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 – 31-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14 ներառյալ,
9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14-ը ներառյալ ներառյալ,
10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15 – 24-ը ներառյալ:

Որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը կապահովի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը: