Վարդենիսից սկսած արգելված է լրագրողների տեղաշարժը. «Երկիր Մեդիա»

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խումբն այս պահին Վարդենիսում է:

Հեռուստաընկերության տեղեկացմամբ, ճանապարհներին տեղակայված են ոստիկանական և զինվորական հենակետեր: Արգելվում է Վարդենիսիսց հետագա տեղաշարժը դեպի Շորժա և սահմանային այլ ուղղություններ:

Լրագրողներին արգելվում է նաև ֆոտո և վիդեո նկարահանումները:

«Գեղարքունիքի իրավիճակի մասին շուտով առավել մանրամասն կհայտնենք»,-նշում է «Երկիր Մեդիան»։