Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղային մարտեր են ընթանում. ՀՀ ՊՆ

Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:

Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Նշվում է, որ ժամը 6:00-ի դրությամբ մարտերը շարունակվում են: