Ճիշտ եմ համարում ստեղծել Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։

«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ԱԺ-ում ունի 7 պատգամավոր։