Նիկոլի կադրերը. Արմեն Գրիգորյանը կոչնչացնի Հայաստանի ԱԳՆ-ը, իսկ Մակունցը՝ ԱՄՆ-ը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանը բացառիկ էր մեր երկրի 30 տարվա պատմության մեջ հենց թեկուզ նրանով, որ երկրի օրենսդիր մարմնում հայտնվեցին պետական համակարգում աշխատանքի փորձ չունեցողները, քաղաքականության մեջ անհայտ, անդեմ մարդիկ, մեր պետության համար նշանակալի վաստակ չունեցող անձինք։

Իսկ ի՞նչ չափանիշներով 2018-ին կազմվեց ՔՊ-ի պատգամավորական ցուցակը, Փաշինյանն ու իր փոքր խմբակը ի՞նչ գործոններ կարևորեցին.

ՔՊ-ի ցուցակում հայտնվելու համար պարզվում է, հիմնական նախապայմանները եղել են՝ հայ-թուրքական հաշտեցման ծրագրերին մասնակից լինելը, այլասերվածների՝ լգբտ համայնքի հանդեպ կառուցողական վերաբերմունք ունենալը, Թուրքիային ու Ադրբեջանին ոչ թշնամական, այլ բարեկամ երկրներ համարելը, արևմտյան մերժելի բարքերը Հայաստան ներմուծելու հարցում դրական վերաբերմունք ունենալը:

Կարևոր նախապայման է եղել նաև դրսից ֆինանսավորվող որևէ հասարակական կազմակերպությունում աշխատած, այսինքն՝ սորոսական լինելը:

Փաշինյանը 2018-ին խորհրդարան բերեց մարդկանց, որոնց համար հայրենասիրությունը, ազգային, հոգևոր արժեքները հետամնացություն են: Եվ այս մասին իրենք են հայտարարում:

Այս ամենով հանդերձ, կարևորագույն նախապայմանը Նիկոլի հետ քայլած լինելն էր: Իզուր չէ, որ 7-րդ գումարման խորհրդարանը ստացավ «ուսապարկերի» խորհրդարան անվանում, մի օրենսդիր մարմին, որտեղ հավաքված 88 հոգանոց իշխանական թիմը մեկ անձի կամակատարն էր՝ նրա հրահանգով խոսում էին, նրա հրահանգով քվեարկում:

Եվ այսպես, երկրի գլխին աղետներ բերած 7-րդ գումարման Ազգային ժողովը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես մի տխուր էջ, մեր երկրում ողբերգությունների սկիզբ դրած խորհրդարան:

Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 2-ին, կմեկնարկի 8-րդ գումարման Ազգային ժողովը և հենց օգոստոսի 2-ին տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստը: Ինչպիսի կլինի այս խորհրդարան՝ իր նոր ընդդիմությամբ, ցույց կտա ժամանակը:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։