Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումի փողոցները

Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումի մի քանի փողոցներ: Առատ տեղումների պատճառով Աղմաշենեբելի փողոցում խափանվել է երթևեկությունը:

1tv.ge-ն գրում է, որ բնակելի տները հեղեղվել են Դիմիտրի Թավդադեբուլի փողոցում: Ջուրը հեղեղել է մի քանի տների առաջին հարկը և վնասել կենցաղային տեխնիկան:

Պոմպային աշխատանքները շարունակվում են քաղաքի մի քանի վայրերում: