ԱՄՆ-ը հստակ հայտնում է իր դիրքորոշումը՝ արցախյան հարցի լուծման մասին Ալիևի հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ: Դեսպանի հնչեցրած մեսիջները շատ կարևոր են և ուղղված են առաջին հերթին Ադրբեջանին, որը շարունակում է ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Գեղարքունիք, Երասխ և այլ հատվածներում: ԱՄՆ-ն մեսիջ է հղում Իլհամ Ալիևին, որ արցախյան հակամարտությունը չի ավարտվել՝ Բաքուն և Երևանը պետք է շարունակեն բանակցություններն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Բաքվի ռազմական ագրեսիան չի լուծել արցախյան հարցը: ԱՄՆ-ը նաև կարևորում է ուժի չկիրառումը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ընթացքում՝ Բաքուն չպետք է ուժ կիրառի հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ ուժի լեզվով խոսի Հայաստանի հետ: ԱՄՆ-ը հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահ երկիր հստակ հայտնում է իր դիրքորոշումը՝ արցախյան հարցի լուծման մասին Իլհամ Ալիևի հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: Ադրբեջանը պատերազմական գործողություններով չի կարողացել հասնել իր վերջնական նպատակին՝ ուժով տիրանալ ողջ Արցախին և հայաթափել այն:

#հայրենիք_ունեմ

#արցախ_ունեմ

#Պատիվ_ունեմ

Լուսինե Ժամհարյանի ֆեյսբուքյան էջից