Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, ապաքինվել է 112 մարդ

Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 090-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4597 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պբուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։  Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի  թիվը հասել է 5713-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 112 է։ Մեկ օրում արվել է 4889 թեստ։