Վրաստանում սկսվել են զորավարժություններ ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրի մասնակցությամբ

Վրաստանում սկսվել է «Agile Spirit-2021» զորավարժությունը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 12 երկիր, ավելի քան 2,5 հազար զինծառայողներ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից: Նրանցից ավելի քան 1,5 հազարը վրացի զինծառայողներ են, 700-ը՝ ամերիկացի, գրում է ТАСС-ը:

Ավելի վաղ ամերիկյան սարքավորումները Փոթի նավահանգստից տեղափոխել են Վազիանի զորավարժարան (Թբիլիսիի մոտ) և Օրֆոլո (Սամցխե-Ջավախեթի շրջան), որտեղ կկայանան վարժանքները:

2011 թվականից սկսած Agile Spirit-ը Վրաստանում անցկացվում է ամեն տարի և այս տարի կշարունակվի մինչև օգոստոսի 6-ը: Ըստ հանրապետության պաշտպանության նախարարության՝ զորավարժությունները «հանդիսանում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության բաղկացուցիչ մասերից մեկը, որի շրջանակներում զինծառայողները վերապատրաստվում են միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար»: 2015-ին այս զորավարժանքներն առաջին անգամ անցկացվել են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, մինչ այդ դրանք վրաց-ամերիկյան էին: