Իշխանությունը նախատեսում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է  Ալեն Սիմոնյանը:

«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրելու համար: Այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք կլինի և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված ուժերի մասով: Այս փուլում դեռ շատ մանրամասներ չենք քննարկել»,- նշել է Սիմոնյանը:

Նա նաև ընդգծել է, որ քննարկել են գալիք աշխատանքները, ինչպես նաև խորհրդարանի և կառավարության համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ԱԺ մշտական հանձնաժողովներին վերաբերող հարցերին: