Նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրակարգը հայտնի է. այնտեղ 7 հարց է ընդգրկված
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին: Առաջին նստաշրջանի օրակարգը հայտնի է, օրակարգում ընդգրկված է 7 հարց.
- Հաշվիչ հանձնաժողովի ստեղծում
- Ազգային ժողովի նախագահի ընտրություն
- Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
- Մշտական հանձնաժողովների ստեղծում
- Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն
- Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
- Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Հիշեցնենք, որ նոր խորհրդարանն ունի 107 պատգամավոր (նախորդ ուներ 132 պատգամավոր): 107 պատգամավորներից ՔՊ խմբակցությունը կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր: