Իրանը նոր վկայություններ է ներկայացնում ահաբեկչության մեջ Իսրայելի ներգրավվածության մասին

2012-21 թթ. բազմիցս հայտարարել ենք, որ հայերի դեմ պատերազմը՝ Հյուսիսային Սիրիայում, թե Արցախում, «հովանավորվում է» Իսրայելի կողմից, և նույնիսկ ԱՄՆ-ը գործիք է սիոնիստների ձեռքում: Եվ հիմա սիոնիստներն անպատժելիությունից արդեն այնքան են լկտիացել, որ բացահայտ ասում են, որ Իսրայելն է կանգնած աշխարհի բոլոր ահաբեկչական խմբավորումների թիկունքում: Իսրայելի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուին և իսրայելական հատուկ ծառայության՝ «Մոսադին» մոտ կանգնած իսրայելական մեդիա-վերլուծաբան Էդի Քոհենը բացահայտեց Իսրայելի սերտ կապերն ու աջակցությունը ահաբեկիչներին, մասնավորապես Իրանի հարավ-արևմուտքում, հատկապես «Ալ-Ահվազիա» ահաբեկչական խմբավորմանը… Սա մարդասպանների արաբական կազմակերպություն է, որի ձեռքերը Խուզեստան նահանգի Ախվոզ քաղաքում (2018 թ.) տոնակատարության ժամանակ ահաբեկչություն էին իրականացրել․ զոհերը բազմաթիվ իրանցի զինվորներ էին, ինչպես նաև քաղաքացիական անձինք, ընդ որում, զոհերի մեծ մասը՝ կանայք ու երեխաներ…

Հրեա Քոենը Twitter-ի իր էջում տեղադրել է «Ալ-Ահվազիա» ահաբեկչական խմբավորման պարագլխի հետ իր հանդիպման լուսանկարը՝ շեշտելով, որ Իսրայելը աջակցում է և կանգնած է Խուզեստանի արաբական ահաբեկչական խմբավորումների (այսինքն՝ հենց ահաբեկիչների) կողքին և ահաբեկիչներին ուղղորդում է Իսլամական Հանրապետության դեմ: Քոհենը սադրիչ կոչով դիմեց Պարսից ծոցի արաբական երկրներին. «Արաբնե՛ր: Տեսե՛ք։ Մենք՝ հրեաներս, նրանց աջակցեցինք: Դուք՝ արաբներդ, չաջակցեցիք «Ալ-Ահվազիային»: Հրեաները ձեզանից ազնվական են: Ամոթ ձեզ, վախկոտներ ու Իրանի ծառաներ: Պատմությունը ողորմություն չի ցուցաբերի ձեզ, արաբներ»: Հուլիսի 26-ին Իրանի գրեթե բոլոր ԶԼՄ-ներում սիոնիստ հրեայի սադրանքի մասին տեղեկատվություն է հրապարակվել, որում ցուցադրվել է մի լուսանկար, որում Ահվոզ քաղաքում կանանց և երեխաների մարդասպանների հովանավորը նստած է ահաբեկիչների առաջնորդի կողքին և ժպտում է: Բացի դրանից, «Ալ-Ահվազիա» արաբական ահաբեկչական խմբավորումը երկար ժամանակ կապեր է պահպանել Սաուդյան Արաբիայի հետ, և վերջին մի քանի տարիների ընթացքում համատեղ գործողություններ է իրականացնում նաև մեկ այլ արաբական ահաբեկչական խմբավորման՝ «Իսլամական պետության» (ԻՊ) հետ։ Մենք հիշեցնում ենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունները ստեղծել են «ԻՊ» խմբավորումը, իսկ իրանական հետախուզությունն և հակահետախուզությունը կուտակել են հսկայական քանակությամբ ապացույցներ, որոնք բացահայտում են ԱՄՆ-ի և Իսրայելի անմիջական ներգրավվածությունը՝ Իրաքի և Սիրիայի դեմ ահաբեկչական պատերազմում: Հիմա ավելի քան ակնհայտ է, որ ահաբեկիչները (արաբական կամ թուրքական) զենք են Իսրայելի և ԱՄՆի ձեռքում`«պրոքսի-պատերազմներ» վարելու համար ցանկացած երկրի դեմ, որը վճռական է տրամադրված պաշտպանել իր անկախությունն ու տարածքը ԱՄՆ-ի և սիոնիստների ​​էքսպանսիայից:

Հուլիսի 23-ին «Ալ-Ահվազիա» ահաբեկչական խմբավորումը լուսանկարներ ու տեսանյութեր է տարածել, որոնք պնդում են, թե խռովություններ է ծրագրում Խուզեստանի որոշ հատվածներում։ Լուսանկարները ցույց էին տալիս, որ Շադեղանում և Սուսանգերդում հավաքված ցուցարարների շրջանում «Ալ-Ահվազիա» ահաբեկչական խմբավորման դրոշը բարձրացրած մի քանի մարդ կա: Բանն այն է որ այս նահանգում մի քանի հարյուր մարդ դուրս էին եկել խաղաղ ցույցերի՝ կապված երաշտի և ջրի պակասության հետ: Բայց ահաբեկիչները փորձեցին, օգտվելով քաղաքացիական դժգոհությունից, բախումներ հրահրել ոստիկանության և «Բասիջ» աշխարհազորայինների դեմ: Ինչի հետևանքով սպանվել է մեկ ահաբեկիչ և զոհվել մեկ ոստիկան: Այս ահաբեկչական խմբավորումը փորձ ունի անցած երկու տասնամյակների ընթացքում Իրանում բազմաթիվ ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ, որոնք դարձել են խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և կանանց մահվան պատճառ:

Բայց մենք նաև ուշադրություն ենք դարձրել մեկ այլ փաստի վրա: Հուլիսի 25-ին, Իրանի ցամաքային զորքերի Հյուսիս-արևմտյան տարածաշրջանային շտաբի հրամանատար, 2-րդ բրիգադի գեներալ Ալի Հաջիլուն ասաց, որ Իրանը կոշտ կպատասխանի 40 կմ-ից քիչ հեռավորության վրա գտնվող իր սահմաններին մոտեցող ցանկացած սպառնալիքի: Ըստ նրա, իրանական բանակը լիովին պատրաստ է և կոշտ արձագանքելու է հավանական թշնամիների ցանկացած վտանգավոր «շարժմանը», որոնք փորձելու են սպառնալ Իրանին հյուսիսարևմուտքից. «Իսլամական Իրանը կայուն կղզի է տարածաշրջանում, թշնամին միշտ հեռանում էր մեր սահմաններից: Իրանական բանակը ռազմական գիտելիքների բարձր մակարդակ ունի և որոշ երկրների համար այս առումով ընդօրինակելի օրինակ է»:

Հարկ կա՞ հիշեցնելու, որ Իրանի հյուսիսարևմտյան սահմանները Թուրքիայի, Հայաստանի և «կովկասիթաթարստանի» հետ սահմաններն են: Ժամանակին այն ընդգրկում էր Իրանի սահմանները Արցախի Հանրապետության հետ, սակայն Երևանի թուրքամետ և ամերիկամետ շրջանակների դավաճանության պատճառով Իրանն այլևս սահմանակից չէ Արցախին, քանի որ անկախ Արցախը 75% –ով զավթած է

Սերգեյ Շաքարյանց