Զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողություն Արմավիրում (տեսանյութ)

Հուլիսի 23-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության շենքի մոտ տեղի ունեցավ հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն։ Ներկա էին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ, ՊՆ, ՔԿ, ՌԴ ՊՆ ներկայացուցիչներ։

Քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած հուշարձանի օծման արարողությունն իրականացվեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։