Զարմանալիորեն փնտրում եմ Տրտուի ափը՝ Կուսանաց անապատի մոտակայքը, քանզի այն կորցրել եմ ես, այլ ոչ թե՝ նախնիներս

Ինձ պարբերաբար բռնացնում եմ Հայաստանի՝ գետ ունեցող ամեն ձորում Քարվաճառի Կուսանաց անապատի մոտակայքում Տրտուի ափը մտովի փնտրելու մոլուցքի վրա։

Քարվաճառի Տրտուի ափը, որտեղ ընդամենը երկու անգամ եմ կանգնել, հանգստացել ու երանություն զգացել, որ այն նախկինում թշնամունն էր, իսկ հիմա՝ իմը։

Ավելի շատ եղել եմ Վանում, որտեղից նախնիներիս մի մասն են, բայց զարմանալիորեն փնտրում եմ Տրտուի ափը՝ Կուսանաց անապատի մոտակայքը, քանզի այն կորցրել եմ ես, այլ ոչ թե նախնիներս։

#մահ_թշնամուն

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից