Արմավիրի մարզում բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք:

Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15503 մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69764 մ3 ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում):

Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկը կազմել է շուրջ 17 մլն ՀՀ դրամ:

Գործի նյութերը փոխանցվել են ՀՀ դատախազություն։