Սրանք մտածում են, որ հայեցակարգեր մշակել-ընդունելով կամ ծառայություն կրճատելով՝ կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել

Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։

Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։

Չնայած առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է։

Սրանք մտածում են, որ հայեցակարգեր մշակել-ընդունելով կամ ծառայություն կրճատելով՝ կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։

Իրականում ինչպես մյուս համակարգերում՝ զրոյացման գործընթաց է։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից