Վրաստանում Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի հարավ-արևելքում ՝ Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա, հուլիսի 25-ին 3.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, սեյսմոլոգների տվյալներով’ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին  Քվեմո Քարթլիի տարածաշրջանում՝ Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք, Սալամալեյկի գյուղի մերձակայքում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ըստ աղբյուրի՝ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: