Պուտինն ընդունում է Գլխավոր ռազմածովային շքերթը Սանկտ Պետերբուրգում (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի ընդունում է Ռազմածովային ուժերի գլխավոր շքերթը, որն անցկացվում է Նևա գետում:

Ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը, շքերթի անցկացմանը կմասնակցի 18 նավ և մոտորանավ, այդ թվում՝ դեսանտային, հրթռիակիր մոտորանավերը, սուզանավ, հակաականային պաշտպանության և այլ ռազմանավեր:

Երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն այսօր ավելի վաղ մոտորանավով շրջայց է կատարել նավերի տեղակայման ափամերձ հատվածով և ողջունել անձնակազմերին:

Գլխավոր ռազմածովային շքերթը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է Ռազմածովային ուժերի օրը, որն այս տարի հուլիսի 25-ին է ընկել: Տոնը նշվում է հուլիսի վերջին կիրակին: Այս տարի լրանում է ռուսական նավատորմի 325-ամյակը: