Սիրիայում թուրքական զրահամեքենայի վրա հարձակման հետևանքով զոհվել է Թուրքիայի զինված ուժերի երկու զինծառայող

Սիրիայում հանրապետության զինված ուժերի զրահամեքենայի վրա հարձակման հետևանքով սպանվել է երկու թուրք զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

«Եփրատի վահան» գործողության տարածքում մեր զրահամեքենայի վրա իրականացված հարձակման հետևանքով մեր երկու զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են», – ասվում է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Հանրապետության ՊՆ-ը հայտնել է նաև, որ հարձակումից հետո «հարվածներ են հասցվել զրահամեքենայի վրա հարձակված ահաբեկիչներին»:

Թուրքական հեռուստատեսությունը պնդում է, որ թուրք զինվորականների վրա հարձակումը տեղի է ունեցել Հալեպ նահանգի Էլ Բաբ քաղաքի տարածքում, որի համար պատասխանատու են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) / Ազգային ինքնապաշտպանության ուժերի անդամները: