Պուտինը Ղազախստանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Բարեկամական մթնոլորտում առաջնորդները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման արդիական հարցերը, ինչպես նաև որոշ տարածաշրջանային խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները: