Գևորգ Պետրոսյանը որոշել է, թե ինչով է զբաղվելու Ազգային ժողովից հեռանալուց հետո

48 տարեկանում դարձա դպրոցական…

Երեկ պատիվ ունեցա ընդունվելու ՀՀ Փաստաբանների դպրոց…

Այսուհետ հիմնական զբաղմունքս լինելու է իրավապաշտպան գործունեությունը…

Ամենաշատն ուրախ եմ այն բանի համար, որ այլևս չեմ շփվելու երդվյալ տգետների, ուղեղի սովաբուժությամբ զբաղվողների, անգրագիտության ակունքների, առնետի նման նյարդերդ կրծող անպտուղ ընդդիմախոսների ու դեմքիդ ժպտացող, բայց մեջքիդ ետևում դավեր նյութող երկերեսանի «յուրայինների» հետ…

 

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։