Իրանը Հրվ. Կովկասում տևական խաղաղության կոչ է արել՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային մարտերի ֆոնին, ընդգծել է հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Խաթիբզադեն այս թեմայով խոսել է շաբաթ` հիասթափություն հայտնելով երկու կողմից էլ մի քանի մարդու սպանության և վիրավորվելու առնչությամբ: Իր խոսքում նա հանդես է եկել սահմանային վեճերի զսպման ու խաղաղ լուծման կոչով:

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ տևական խաղաղության հասնելու հարցում: