Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ԼՂ-ում մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախումբն առաջին անգամ մասնակցել է նպատակային մարդասիրական ակցիայի` հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ իրեր ու սննդի հավաքածուներ փոխանցելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Առաջին այցի ընթացքում ռուս խաղաղապահները շուրջ 400 կգ սննդի փաթեթներ են նվիրել «Խուլերի հասարակությանը», որի նախագահ Բելլա Գրիգորյանն օգնության համար իր երախտագիտությունն է հայտնել ռուս խաղաղապահներին:

Մինչև այս տարվա հուլիսի վերջը նախատեսվում է տրամադրել ևս 2 նպատակային օգնություն` լսողության տարբեր աստիճանի խանգարումներով հարազատներ ունեցող մոտ 100 ընտանիքի և տեղափոխել շուրջ 1200 կգ սննդի հավաքածու: