Գիշերը ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը․ ՀՀ ՊՆ

Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է: