Չինաստանի նախագահը 30 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Տիբեթ

Տիբեթում տոնական տրամադրություն է: Տարածաշրջանը հանդիսավոր դիմավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինին: Նա երկրի առաջին ղեկավարն է, որ 30 տարվա ընթացքում այցելում է այս ինքնավար մարզ՝ տեղեկացնում է euronews-ը:

Այցի հիմնական նպատակը Տիբեթի առաջին էլեկտրաֆիկացված երկաթուղին է, որը պաշտոնապես բացվել է մոտ մեկ ամիս առաջ: Կոմունիստական ​​կուսակցության 100-ամյակին նվիրված լայնածավալ ծրագրով կառուցվել է 435 կիլոմետրանոց երկաթուղի, որը երկրին արժեցել է 5 միլիարդ դոլար: