Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել

Թուրքիայի հյուսիս-արևելքում գրանցված ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Daily Sabah-ը։

Տարերքի հետևանքով Սև ծովի ափին գտնվող տների մի մասը ջրի տակ է անցել։ Ըստ լրատվամիջոցների՝ ամենամեծ վնասը հասցվել է Ռիզե և Արհավի նահանգներին ։ Սողանքների հետևանքով ավերել են թեյի պլանտացիաները, տներ են քանդվել։

Տարերային աղետների կառավարման գործակալության փոխանցմամբ՝ 200 մարդու տարհանել են։ Ջրասույզ եղած տների բնակիչներին փչովի նավակներով փրկել են ոստիկանները։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ որպես անվտանգության միջոց անջատվել է ավելի քան 9 հազար բաժանորդների էլեկտրաէներգիան: