«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

«Օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գեւորիկը», 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Ըստ լրատվամիջոցների՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ Գևորգ Մելիքյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրվել է գրավը:

Հիշեցնենք՝ «Օշականցի Գևորիկին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը)։