Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում հատուկ խնամք պահանջող երեխաների համար դասասենյակ բացվեց (տեսանյութ)

Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում բացվել է հատուկ խնամք պահանջող երեխաների համար նախատեսված դասասենյակ: Գաղափարի հեղինակը ամերիկաբնակ 14-ամյա Մանե Խալաֆյանն է, որն իր ծնողների օժանդակությամբ կարողացավ կյանքի կոչել այս նախագիծը: Դասասենյակը ամբողջությամբ վերանորոգվել է, կահավորվել և համալրվել տարատեսակ խաղալիքներով և երեխաների համար մի շարք մտավոր զարգացման ծրագրերով: Մանե Խալաֆյանը և դպրոցի տնօրինությունը համոզված են, որ այս դասասենյակը կնպաստի հատուկ խնամք պահանջող երեխաների կարիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում