Ուկրաինայում տանկը զորավարժությունների ժամանակ սխալմամբ գնդակոծել է գյուղը

Ուկրաինայի Նիկոլաևսկի մարզում տանկը Cossack Mace 2021 զորավարժությունների ժամանակ սխալմամբ գնդակոծել է գյուղը։ Արկերի մի մասը պայթել է բնակելի տների մերձակայքում։

Ինչպես հաղորդում է RBК, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ Տ-64 տանկերից արձակված արկերը պայթել են բնակավայրերի հարևանությամբ, սակայն, բարեբախտաբար, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։