ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի և Չինաստանի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի հարցով ներկայացված բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից ներկայացված բանաձևը Բոսնիայի և Հերցեգովինայի հարցերով բարձր ներկայացուցչի մանդատը հաջորդ տարվանից դադարեցնելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:

Ռուսաստանը, առաջ քաշելով նման բանաձև, միաժամանակ համաձայնել է այդ պաշտոնում համապատասխան ժամկետով գերմանացի դիվանաետ Քրիստիան Շմիդտի ընտրությանը՝ պայմանով, որ նրա լիազորությունները կսահմանափակվեն այն շրջանակում, որն ամրագրվել է հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած փաստաթղթերով:

Բանաձևին կողմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ մնացած 13 անդամները ձեռնպահ են մնացել՝ դեմ ձայներ չեն եղել, սակայն բանաձևը ընդունվելու համար պետք է 5 կողմ ձայն ստանար: