Չկա գեթ մեկ թալիբ, որը պատրաստ չլինի Քաբուլի օդանավակայանը վերածել թուրքական զինուժի եղբայրական գերեզմանոցի․ Ոսկանյան

Քանակապես և տեխնիկական հագեցվածությամբ զինուժով իրենց երևի հարյուրավոր անգամ գերազանցող Թուրքիայի հետ Աֆղանստանի թալիբները խոսում են սպառնալիքի լեզվով և ստիպում Էրդողանին հայտարարել, որ մտադիր է բանակցել նրանց հետ, որպեսզի կարողանա իր զորամիավորումը թողնել Քաբուլի օդանավակայանում։

Աշխարհի կարգն է այդպես՝ բոլորը հարգում են միայն ուժը, քանի որ, չնայած թուրքական «գովական» անօդաչուների առկայությանը, կարծես չկա գեթ մեկ թալիբ, որը պատրաստ չլինի Քաբուլի օդանավակայանը վերածել թուրքական զինուժի եղբայրական գերեզմանոցի։

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։