Պատմությունը ցուց տվեց, որ Անդրանիկը երիցս ճիշտ էր․․․

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Ֆիդայական և ազգային-ազատագրական պայքարի մեր պատմությունից լայն հանրությանն իր գաղափարախոսական հրապարակումներով, դարակազմիկ ու լոզունգային մտքերով ավելի շատ Նժդեհն է հայտնի, այնինչ Զորավար Անդրանիկն էլ է աչքի ընկել յուրօրինակ գաղափարախոսությամբ և մտքերով, որոնք այսօր խիստ արդիական են։

Մասնավորապես, նա գտնում էր, որ ազգի ազատության համար պետք է պայքարի գերազանցապես «ազգկի ծաղիկը»՝ այսօրվա եզրաբանությամբ՝ «ազգային էլիտան»։ Ներկայումս համոզվում ենք, որ Անդրանիկը ճիշտ էր։

Ժամանակին երբ Պոլսի ինտելեկտուալներն ու որոշ ֆիդայիններ, հավատալով երիտթուրքերերին, իջեցրել էին պայքարի դրոշն ու վայր էին դրել զենքերն, Անդրանիկն ասում էր.

«Դուք հաշտվեցաք թուրքերուն

հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնար հաշտվիլ մինչև իմ մահը։ Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել և կուզեմ որ լսեք։ Եթե այս հեղափոխական կոչված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ։ Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը և բոլորիդ ալ պիտի հոշոտեն»։

Պատմությունը ցուց տվեց, որ Անդրանիկը երիցս ճիշտ էր։

Հիմա էլ են այս խոսքերն արդիական։ Այսօր էլ մարդիկ ուզում են հաշտվել թուրքի հետ՝ մոռանալով ոչ միայն Զորավարի խոսքերը, ոչ միայն հարյուր տարի առաջվա զոհերն ու կոտորածներն, այլ ընդամենը՝ 9 ամիս առաջվանը։

 

Իրանագետ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։