Մերկելն իր իրավահաջորդին ՌԴ-ի վերաբերյալ խորհուրդ է տվել

Գերմանիայի կանցլեր Անգելը Մերկելը, որը սեպտեմբերին կհեռանա երկրի ղեկավարի պաշտոնից,  հաջորդ կանցլերին խորհուրդ է տվել  Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մերկելը կանցլերի պաշտոնում իր իրավահաջորդին խորհուրդ է տվել երկխոսության մեջ մնալ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց այն վարել՝ հաշվի առնելով Գերմանիայի արժեքներն ու շահերը:

Հիշեցնենք, որ Գերմանիայում դաշնային ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 26-ին: Դրանց արդյունքում երկրի խորհրդարանի նոր կազմ կձևավորվի, կընտրվի նոր կանցլեր:

Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո մտադիր է թոշակի անցնել: