Կալանավորված թեկնածուները կստանան իրենց պատգամավորական մանդատները

«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե «Հայաստան» դաշինքից կալանավորված պատգամավորներ Մխիթար Զարքարյանի և Արթուր Սարգսյանի մանդատների հարցն ինչպե՞ս է լուծվում:

«Սա նշանակում է, որ հիշյալ պատգամավորը ստանալու են իրենց մանդատները՝ իրականացնելու իրենց  պատգամավորական գործունեությունը, իսկ  պատգամավորական գործունեության իրականացման եղանակները, ձևերը կարգավորվում է այլ օրենսդրությամբ»,- ասաց Տ. Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում կազմեց և ստորագրեց Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն: