Հայաստանում ընթանում է սեքսուալ հեղափոխություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության կազմակերպական ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ ՍԴ որոշումից։ Անդրադարձանք ընդդիմության՝ մասնավորապես «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների՝ պատգամավորական մանդատները վերցնելուն։ Խորհրդարանը կդառնա՞ այն հարթակը, որտեղ ընդդիմությունը կկարողանա արդյունավետորեն պայքարել իշխանության սխալների դեմ, թե այդքան ներուժ և հնարավորություն չի ունենա։

Ի՞նչ ապագա է սպասում Հայաստանին՝ իշխանության վերարտադրության պայմաններում և նման որակի ընդդիմությամբ, Հայաստանի ստանձնած հակահայկական պարտավորություններով։

Արտակ Ավետիսյանն ասաց, որ Հայաստանում այս պահին ընթանում է սեքսուալ հեղափոխություն, որը բերելու է արժեքների փոփոխության, իսկ դա Հայաստանին որևէ լավ բան չի խոստանում։

Մանրամասները՝ տեսանյութում