Մարդիկ նստած են նպաստների վրա, մնում են աղքատ, բայց չեն գնում աշխատելու․ Վահան Քերոբյան

Հայաստանում կա մի փոքր խեղաթյուրված իրավիճակ. շատ մարդիկ նստած են նպաստների վրա, մնում են աղքատ, բայց չեն գնում աշխատելու»,-  կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նա այդ մարդկանց կոչ արեց փոխել իրենց կենսակերպը, հրաժարվել նպաստներից և մտնել նորմալ տնտեսական գործունեության դաշտ՝ գնալ աշխատել ու վաստակել, ոչ թե նստել նպաստի վրա ու մնալ աղքատ:

«Սևանում կա տոհմային ոչխարաբուծարան, որտեղ հովիվ են փնտրում՝ ամիսը 200 հազար դրամով։ Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են փորձում գտնել մարդկանց, որոնք իրենց մոտ կաշխատեն։

Սպիտակում կա ագրոհոլդինգ ընկերություն, որտեղ աշխատակիցները հնդիկներ են։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, այն պարագայում, երբ գյուղացիները չեն աշխատում»,- ասաց Քերոբյանը։