ԱԱԾ-ը Վերաքննիչ քրեական դատարանի մակագրումների համակարգիչը տարել է․ NEWS.am

NEWS.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարանի մակագրումների համակարգիչը տարել են։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այդ գործընթացն իրականացվում է, որ Սյունիքի համայնքապետերի բողոքների մակագրությունների գործին իշխանությանը ցանկալի լուծում տալու համար։

Նշենք, որ  ArmDaily.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են ուղղորդել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով բողոքի քննությունը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը ցանկանում են մակագրել «յուրային» դատավորի։